Ռուսաստանի «Գազպրոմ» կոնցեռնի զուտ շահույթը, ըստ ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտների, ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել Է 40 տոկոսով՝ մինչեւ 231,6 մլրդ ռուբլի (6,19 մլրդ դոլար), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ռուսական գազի հոլդինգի հաշվետությանը:

 

Միեւնույն ժամանակ առաջին եռամսյակում «Գազպրոմ»-ի հասույթն աճել Է 7 տոկոսով՝ կազմելով 1,559 տրլն ռուբլի:

 

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, «Գազպրոմ»-ի զուտ շահույթի գծով ֆինանսական արդյունքները ավելի վատ են եղել վերլուծաբանների սպասումներից, ովքեր կանխատեսում Էին, որ այն կկազմի առնվազն 251 մլրդ ռուբլի: