Facebook ընկերության եկամուտն ու շահույթը 2017 թվականի երկրորդ եռամսյակում էականորեն աճել են։ Այս մասին ասվում է ընկերության հաշվետվության մեջ։
Այդ ժամանակահատվածում ընկերության ընդհանուր եկամուտը կազմել է 9.32 մլրդ դոլար՝ 45 տոկոսով ավելի, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում։ Միևնույն ժամանակ, Facebook-ի զուտ շահույթն աճել է 71 տոկոսով՝ հասնելով 3.89 մլրդ դոլարի։
Ընկերության եկամտի հիմնական աղբյուրն ավանդաբար մնում է գովազդը, որին բաժին է ընկնում եկամտի 98.3 տոկոսը։