Թուրքիան շարունակում է պահպանել ինտերնետային սոցցանցերն ամենից շատը գրաքննող պետություն լինելու «համբավը». Facebook-ի հրապարակած նոր զեկույցի համաձայն նախորդ տարվա երկրորդ կեսին Թուրքիան գրառում հեռացնելու համար ամենաշատը դիմած երկրների շարքում երկրորդն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Համաձայն 2014 թվականի երկրորդ կեսի համար պատրաստված զեկույցի' Թուրքիան Facebook սոցցանցից պահանջել է հեռացնել 3 հազար 624 գրառում' այն դեպքում, երբ ամբողջ վեց ամսվա ընթացքում նման դիմումների ընդհանուր քանակն եղել է 9 հազար 707:
Իսկ առաջին հորիզոնականում է հայտնվել Հնդկաստանը, որը սոցցանցին դիմել է 5 հազար 832 պահանջով: