Մարդու իրավունքների եվրոպական դատարանը խոսքի իրավունքի խախտման վերաբերյալ ամենաշատ վճիռները 2014 թվականին կայացրել է Թուրքիայի դեմ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
ՄԻԵԴ-ի' Ստրասբուրգում հրապարակված 2014 թվականի տվյալների համաձայն, Թուրքիան ամենաշատը եվրոպական դատարան դիմած չորրորդ երկիրն է 9 հազար 500 հայցով: Առաջին երեք հորիզոնականներում են Ուկրաինան (13 հազար 650), Իտալիան (10 հազար 100), Ռուսաստանը (10 հազար): Տասնյակի մեջ են մտնում նաև Ռումինիան, Սերբիան, Վրաստանը, Հունգարիան, Լեհաստանը, Սլովենիան:
Մամուլի ազատության և լրագրողների անվտանգության հարցով ամենամտահոգիչ երկրների մեջ են հայտնվել Թուրքիան, Ադրբեջանը, Ուկրաինան և Ռուսաստանը: