Եվրամիության գործունեությունը լուսաբանող euobserver.com կայքը կոչ է արել բռնապետական ռեժիմներով երկրների, այդ թվում' Ադրբեջանի հետ կապված նախագծերում երկարաժամկետ ներդրումներ չկատարել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կայքի' «Եվրամիության մեծաքանակ գազային ներդրումների քաղաքականությունը' սխալ» վերնագրված հոդվածում քննադատվել է բռնապետական երկրներում ԵՄ հետ համագործակցության շրջանակում ստեղծված գազային քաղաքականությունը:

 

«Էներգիայի այլընտրանքային աղբյուրներին մեծ ուշադրություն դարձնելն ու երկարաժամկետ ներդրումները Եվրոպայի էներգետիկ անվտանգության տեսակետից լուրջ կարեւորություն ունեն: Այդ ուղղությամբ կատարվելիք քայլերը առաջին հերթին կնվազեցնեն գազի հարցում Ռուսաստանից Եվրոպայի կախվածությունը: Միեւնույն ժամանակ, դա հնարավորություն չի տա, որ ԵՄ-ը կախված լինի նաեւ Ադրբեջանի, Ալժիրի, Քաթարի, Նիգերիայի նման անկայուն, ժողովրդավարական նորմերը, մարդու իրավունքներն ու ազատությունները կոպտորեն խախտող երկրներից», -նշում է ԵՄ կայքը: