Զանգվածային լրատվամիջոցների հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ապահովել լրագրողների անվտանգությունն ու փաստաբանների խոսքի ազատությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:
Միյատովիչը հիշատակել է հունվարի 26-ին կատարված դեպքը, երբ անհայտ անձը հարձակվել է ադրբեջանցի փաստաբան Գունայ Իսմայիլովայի վրա, ով թեպետ լուրջ մարմնական վնասվածքներ չի ստացել, սակայն կարողացել է փրկվել հարձակվողից հարևանների միջամտության արդյունքում: «Իշխանությունները պետք է մանրակրկիտ և օպերատիվ հետաքննություն իրականացնեն այս դեպքի հետ կապված և երաշխավորեն Իսմայիլովայի անվտանգությունը»,- հայտարարել է Միյատովիչը' հերթական անգամ մտահոգություն հայտնելով Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացող վիճակի առնչությամ բ: Այս համատեքստում նա հիշեցրել է նաև «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական գրասենյակի վրա վերջին շրջանում կիրառվող ճնշումները:
Միյատովիչը կրկին հորդորել է ադրբեջանական իշխանություններին ազատ արձակել ադրբեջանցի լրագրողներին և իրավապաշտպաններին, այդ թվում' Խադիջա Իսմայիլովային, Ռասուլ Ջաֆարովին: