ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Յան Քելլին կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին կատարել ԵԱՀԿ-ի առջև իրենց ստանձնած պարտականությունները մարդու իրավունքների հարցում: Այս մասին հայտարարել է Քելլին ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի ղեկավար Քորայ Թարգայի ամենամյա զեկույցից հետո. մեջբերում է conatct.az-ը:

«Ինչպես հայտարարել է Քելլին, ԱՄՆ-ն Ադրբեջանին հաջողություն է մաղթում՝ որպես անկախ, անվտանգ, սուվերեն և ժողովրդավար պետության, սակայն քաղաքացիական հասարակության ինստիտուտները, մեդիա ոլորտի ներկայացուցիչները և Ադրբեջանի իրավապաշտպանները իշխանությունների կողմից ճնշումների են ենթարկվում»,-նշել է նա:

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին՝ կատարելու մարդու իրավունքերի հարցում իրենց ստանձնած պարտավորությունները»: