ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Ջեյն Փսակին Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել պահպանել մարդու հիմնարար իրավունքները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը, Փսակին հայտարարել է' մեկնաբանելով Ադրբեջանում իրավապաշտպանների վերջին ձերբակալությունները:

 

«Մենք խիստ անհանգստացած ենք քաղաքացիական հասարակության նկատմամբ ադրբեջանական կառավարության մտցրած սահմանափակուններով», -ասել է Փսակին:

 

Նրա խոսքով' ԱՄՆ-ն անհանգստացած է նաեւ այն բանով, որ ադրբեջանական կառավարությունը չի կատարում մարդու իրավունքների ոլորտում ստանձնած պարտավորությունները:

 

Ջեյն Փսակին պաշտոնական Բաքվին կոչ է արել հարգել քաղաքացիների իրավունքները եւ նրանց համար պայմաններ ապահովել սեփական հայացքներն ազատորեն արտահայտելու համար:

 

«Ադրբեջանի իշխանությունները ապագա կայունությունն ու բարգավաճումը կարող են ապահովել' ստեղծելով պայմաններ քաղաքացիական հասարակության համար», -նշել է Փսակին:

 

Նրա խոսքով' ԱՄՆ-ի պաշտոնական անձինք Ադրբեջանի քաղաքական ղեկավարությանն արդեն արտահայտել են իրենց դժգոհությունը: