Թալիբները խոստացել են հարգել կանանց իրավունքները և չզրկել նրանց աշխատելու հնարավորությունից: Այս մասին, ինչպես հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը, հայտարարել է «Թալիբան» արմատական շարժումը:

«Մենք կհարգենք կանանց իրավունքները և թույլ կտանք նրանց աշխատել՝ քողարկվելու պայմանով», - հեռուստաալիքը մեջբերում է «Թալիբան» շարժման ներկայացուցչի խոսքերը:

1996 թվականին, շարժման կողմից իշխանության բռնազավթումից հետո, կանանց, ովքեր այդ ժամանակ կազմում էին Աֆղանստանի աշխատող բնակչության քառորդ մասը, արգելվեց աշխատել, աղջիկներին թույլատրվեց սովորել միայն մինչև 8 տարեկան: Այս տարիքից հետո աֆղանցիներին արգելվեց փողոցում հայտնվել ամենամոտ հարազատ տղամարդկանց ուղեկցությամբ։ Նրանք չպետք է դուրս գային տների պատշգամբներից, որպեսզի օտարները չտեսնեն նրանց, և նրանք իրավունք չունեին խոսել հասարակական վայրերում:

Աֆղանստանում, թալիբների օրոք, կանանց արգելվում էր կրել բարձրակրունկ կոշիկներ, զարդեր և հագուստ, որը թույլ էր տալիս տեսնել իրենց ձեռքերը, ոտքերը, դեմքն ու մազերը: Ամենափոքր խախտման դեպքում աղջիկներին ու կանանց մտրակի կամ մահապատժի էին ենթարկում: