Միջազգային թափանցիկության կազմակերպության կողմից 2014 թվականի համար հրապարակած «Անօրինականությունների համաշխարհային ինդեքս»-ում ամենաշատը նահանջած երկիրը Թուրքիան է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է HaberTurk-ը:

 

Ըստ այդ Ինդեքսի' անօրինականությունների թվարկման ցուցակում ընթացիկ տարում Թուրքիան 11 կետով նահանջելով' 175 երիկրների մեջ զբաղեցրել է 64-րդ տեղը: Բեռլինում գտնվող կենտրոնակայանով այդ կազմակերպությունը նման զեկույց սկսել է հրապարակել սկսած 1995 թվականից:

 

Ինդեքսի այս տարվա ցուցակում ամենաշատը նահանջած Թուրքիային հետեւում է Չինաստանը' զբաղեցնելով 100-րդ տեղը:

 

«Անօրինականությունների համաշխարհային ինդեքսը», հավատարիմ մնալով նախկին տարիներին, գլխավորում է Դանիան: Ինդեքսի առաջին տասնյակում են Դանիային հաջորդում են Նոր Զելանդիան, Ֆինլանդիան, Շվեդիան, Նորվեգիան, Շվեյցարիան, Սինգապուրը, Հոլանդիան, Լյուքսեմբուրգը եւ Կանադան: Ինդեքսի վերջին տասնյակում են Էրիթրեան, Լիբիան, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Իրաքը, Հարավային Սուդանը, Աֆղանստանը, Սուդանը, Հյուսիսային Կորեան եւ Սոմալին: