Հայաստանի բանկերում բնակչությունից ներգրավված ավանդների մնացորդը 2014թ. դեկտեմբերի վերջին կազմել է 894 մլրդ 152 մլն դրամ: Նախորդ ամսվա նկատմամբ այն նվազել է 6 մլրդ 735 մլն դրամով կամ 0.7 տոկոսով: Նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ավանդների մնացորդն աճել է 103 մլրդ 925 մլն դրամով կամ 13.2 տոկոսով:
Ըստ ՀՀ կենտրոնական բանկի նախնական տվյալների, փողի բազան 2014թ. դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 886 մլրդ 765 մլն դրամ և նախորդ ամսվա նկատմամբ աճել է 158 մլրդ 487 մլն դրամով: Նույն ժամանակահատվածում փողի զանգվածը կազմել է 1տրլն 689 մլրդ 783 մլն դրամ և նախորդ ամսվա նկատմամբ աճել է 39 մլրդ 137 մլն դրամով: