Չինաստանի տարածքում արձանագրված թռչնի գրիպ (H7N9 տիպի) հիվանդության մուտքը Հայաստան կանխելու նպատակով ժամանակավորապես արգելվել է այդ երկրից մի շարք ապրանքների ներմուծումը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայությունից, ծառ այության պետ Արմեն Հայրապետյանի հրամանով՝ արգելվել է կենդանի թռչնի, բոլոր տեսակի թռչնամթերքի, ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերի, լրացակերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը՝ մինչև կարանտինի չեղյալ հայտարարելը:

 

Արգելանքը չի վերաբերում մինչև 2015 թվականի հունվարի 1-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից արտահանված (դուրս բերված) նշված ապրանքների վրա: