Հուլիսի 12-ին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հրամանով, ուժը կորցրած է ճանաչվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք կենդանի թռչնի, բոլոր տեսակի թռչնամթերքի, ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերի, լրացակերի, պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծման արգելանքը։ Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։
Սահմանափակումները հանվել են՝ հիմք ընդունելով Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվությունը։