Գործադիրը հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների և միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Համաձայնագրով նախատեսվում է ԵԱՏՄ և ՉԺՀ մաքսային սահմաններով ապրանքների և միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ուղղությամբ համագործակցության կազմակերպում, ինչը թույլ կտա հեշտացնել տեղափոխվող ապրանքների նկատմամբ մաքսային ձևակերպումները, ինչպես նաև նվազեցնել ԵԱՏՄ և ՉԺՀ մաքսային տարածք վտանգավոր կամ այնպիսի ապրանքների ներմուծման հետ կապված ռիսկերը, որոնց տեղափոխումն արգելված է կամ սահմանափակվում է մաքսային հսկողության միջոցով:
Հաշվի առնելով, որ համաձայնագրով նախատեսված տեղեկատվության փոխանակումն իրականացվելու է էլեկտրոնային տարբերակով՝ ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցով՝ ԵԱՏՄ անդամ պետությունները և Չինաստանը կսկսեն տեղեկատվության փոխանակումը համապատասխան տեխնիկական պատրաստվածության ապահովումից հետո՝ միջգերատեսչական մակարդակով կնքվելիք արձանագրություններին համապատասխան:
Համաձայնագրով նախատեսված են դրա շրջանակներում փոխանցվելիք տեղեկատվության պաշտպանության երաշխիքներ: