Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) Բաքու-Նովոռոսիյսկ նավթատար խողովակաշարով Ռուսաստանի վրայով նավթ արտահանելու վերաբերյալ նոր համաձայնագիր կնքելու շուրջ անակնկալ բանակցություններ է սկսել: Այս մասին հայտնում է virtualaz.org-ը:
Նշվում է, որ բանակցություններ սկսելու նախաձեռնությամբ փետրվարի 10-ին հանդես է եկել SOCAR-ի ղեկավարությունը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանն անցյալ տարի միակողմանիորեն դադարեցրել էր Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով նավթ փոխադրելու վերաբերյալ 1996 թ. ստորագրված համաձայնագիրը, որի գործողության ժամկետը լրանում է 2014 թ. փետրվարի 14-ին:
Ադրբեջանական կայքը համոզմունք է հայտնել, որ SOCAR-ի կողմից խողովակաշարի հետ կապված նախկին որոշումը փոխվելու հետևում քաղաքական հարցեր կան: