Բաքուն Մոսկվայի հետ բանակցություններ է վարում նոր սպառազինությունների մատակարարման շուրջ, շահագրգռված է պաշտպանության նորագույն համակարգերի ձեռքբերմամբ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որը Դավոսում մասնակցում է միջազգային տնտեսական համաժողովին:

 

«Այո, մենք բանակցություններ ենք վարում նոր գնումների շուրջ: Ձեզ ավելի լավ է հայտնի՝ որքան զարգացած է ռուսական ռազմական արդյունաբերությունը: Մենք շահագրգռված ենք հիմնականում ամենաարդիական պաշտպանական սպառազինության ձեռքերմամբ, նոր մշակումներով: Դա վերաբերում է ե՛ւ ուղղաթիռային տեխնիկային, ե՛ւ պաշտպանության համակարգերին՝ ողջ համալիրին: Դա շարունակական գործընթաց է»,-նշել է նա:

 

Նրա խոսքով՝ սպառազինությունների բնագավառում Ադրբեջանի եւ Ռուսաստանի նոր պարտավորագրերը «լավ» հեռանկարներ ունեն:


«Դուք գիտեք պատմությունը, թվերը հրապարակված են, պարտավորագրեր են ստորագրված 5 մլրդ դոլարի սահմաններում, դրանց մեծ մասն արդեն իրացված է»,-նշել է Ալիեւը: