Armlur.am-ի մոսկովյան աղբյուրները հայտնում են, որ այս պահին «Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը բանակցութուններ է վարում «ՌԱՕ ԵԷՍ» ընկերության հետ' Հայաստանի էլեկտրական ցանցերը գնելու շուրջ:
Նա ցանկանում է հասկանալ, թե ինչ հնարավորություններ կան գնելու ՀԷՑ-ը, սակայն, միաժամանակ, պահպանելով էլեկտրաէներգիայի 41,85 դրամ սակագինը:
Սամվել Կարապետյանին ՀԷՑ-ը գնելու հարցում համոզել, խնդրել են ինչպես Հայաստանի իշխանությունների ամենաբարձր ներկայացուցիչները, այնպես էլ ռուսական բարձրաստիճան պաշտոնյաներ, որպեսզի Հայաստանի էներգետիկ համակարգում առկա խնդիրները հնարավոր լինի լուծել:
Սամվել Կարապետյանն էլ պատրաստ է հասարակության դժգոհությունը մեղմելու և ոլորտը կարգավորելու ռիսկի գնալ, պարզապես անհրաժեշտ ներդրումների ծավալն է մեծ, ինչը ձեռնտու չէ գործարար Սամվել Կարապետյանին:
Մանրամասն` այստեղ