Ուկրաինայի Դոնեցկի մարզի Սլավյանսկ քաղաքի դաշնայնացման կողմնակիցները բանակցություններ են վարում Կիևի իշխանությունների հետ՝ ԵԱՀԿ գերեվարված ռազմական դիտորդներին վերադարձնելու համար: Այս մասին հայտնում է itar-tss-ը' վկայակոչելով УНН ուկրաինական գործակալությանը:

 

«Ռազմական դիտորդները դեռ գտնվում են Սլավյանսկում, մենք նրանց համար ստեղծել ենք հարմարավետ պայմաններ, նրանց հետ հարաբերություններն ընկերական են: Իհարկե, նրանք ցանկանում են տուն վերադառնալ, և մենք Կիևի իշխանությունների հետ արդեն տանում ենք համապատասխան բանակցություններ: Հույս ունեմ, որ մեզ կհաջողվի փոխանակել նրանց մեր համախոհների հետ, ովքեր գերի էին վերցվել Կիևում»,-հայտնել է Սլավյանսկի քաղաքապետ Վյաչեսլավ Պոնոմարյովը:

 

Նա նաև նշել է, որ նրանք դեռ շարունակում են իրենց մոտ պահել Ուկրաինայի Ազգային անվտանգության ուժերի 3 աշխատակցի, որոնց գերի էին վերցրել ԵԱՀԿ ռազմական դիտորդների հետ միասին:

 

«Նրանք նույնպես մեզ մոտ են գտնվում, նորմալ են իրենց զգում, կփորձենք նրանց էլ փոխանակել»,- ավելացրել է Պոնոմարյովը: