«Եթովպիայի ավիագծեր» ընկերության ինքնաթիռը Ժնեւում իջեցրած ավիահենը եղել Է հանրանավի երկրորդ օդաչուն: Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել Է Ժնեւի ոստիկանության ներկայացուցիչ Օլիվիե Գրոժանը:

 

Նրա խոսքով՝ թռիչքի ժամանակ երկրորդ օդաչուն օգտվել Է այն հանգամանքից, որ առաջին օդաչուն գնացել Է զուգարան, ինչից հետո փակվել Է խցիկում, իսկ այնուհետեւ խցիկից պարանով իջել գետնին, որտեղ ձերբակալվել Է: Իր արարքն օդաչուն բացատրել Է Շվեյցարիայում քաղաքական ապաստան ստանալու ցանկությամբ:

 

1983 թվականին ծնված հանցագործն ունի Եթովպիայի քաղաքացիություն: Նա պատմել Է, որ հայրենիքում իր կյանքը սպառնալիքի տակ Է:

 

Շվեյցարական օրենսդրության համաձայն՝ առեւանգիչին սպառնում Է մինչեւ 20 տարվա բանտարկություն պատանդներ պահելու համար, հայտարարել Է Ժնեւի դատախազը:

 

Ընդամենը հանրանավում եղել Է ավելի քան 200 մարդ: Նրանցից ոչ ոք չի տուժել: