Կրասնոյարսկի երկրամասի հյուսիսում վթարի ենթարկված Մի-8 ուղղաթիռի երկրորդ օդաչուն եղել է 53-ամյա Լևոն Տանանյանը:

 

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկություններ է հայտնում LifeNews-ը: Ռուսական լրատվամիջոցի հաղորդմամբ' ուղղաթիռի անձնակազմում եղել են «Տուրուխան» ավիաընկերության ամենափորձառու աշխատակիցները: Հրամանատար 54-ամյա Ալեքսանդր Մոնախովն իր կարիերայի ընթացքում իրականացրել էր 9 հազար 19 ժամ թռիչք, իսկ երկրորդ օդաչու 53-ամյա Լևոն Տանանյանը' 9 հազար 383:

 

Մի-8 ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է 15 մարդ, այդ թվում' ինքնաթիռի անձնակազմը: 10-ը վերակենդանացման բաժանմունքում են:

 

ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ վթարի պատճառի նախնական վարկածն ուղղաթիռի տեխնիկական անսարքությունն է: