Սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերություններն իրենց դժգոհությունն են հայտնում գազի կալորիականության վերաբերյալ, իսկ «ՀայՌուսգազարդ»-ը հավաստիացնում է՝ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ներկրվող բնական գազի որակական հատկանիշները համապատասխանում են գործող միջպետական ԳՕՍՏ 5542-87 ստանդարտին։ «ՀայՌուսգազարդ»-ում անցկացվող կլոր սեղան-քննարկման ժամանակ &la quo;ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը նշեց, որ վերջին տարիներին Հայաստան ներկրված բնական գազը ունեցել է ավելի բարձր կալորիականություն, քան սահմանված է միջպետական ստանդարտով։

 

«Վեջին տարիներին այդ թիվը տատանվել է 8000-8400 կկալի սահմաններում, այնինչ, միջպետական չափանիշների համաձայն՝ սպառողներին մատակարարվող մեկ խորանարդ մետր բնական գազի ջերմատվությունը պետք է լինի 7600 կիլոկալորիայից բարձր։ Բացի դրանից, գազի որակի մասին տեղեկատվությունը հրապարակվում յուրաքանչյուր տասնօրյակը մեկ անգամ»,-ասաց Հարությունյանը։ Նա առաջարկեց ստեղծել հանձնաժողով և կրկին ստուգումներ անցկացնել բոլոր շահագրգիռ կողմերի ներկայությամբ, եթե նրանք ունենք կասկածներ։

 

«Իրազեկ ու պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, ներկայացնելով սպառողների դժգոհությունները գազի որակի վերաբերյալ, նշեց, որ կալորիականության մասին «ՀայՌուսգազարդ»-ի պարզաբանումների մեջ եղել են հակասություններ, որն էլ ձևավորել է ներկա հասարակական տրամադրվածությունը։ «Ձեր պարզաբանման մեջ ասվում է, որ եթե գազին խառնվում է օդ, ապա այն պայթում է, այնինչ, գիտությամբ ապացուցված է, որ հնարավոր է գազին խառնել որոշակի քանակի օդ։ Բացի դրանից, գազի կաթսաներում պարզ երևում է, որ գազը վառվում է կարմիր բոցով, իսկ գազի կաթսաներում եղած ֆիլտրերը, որոնք նախատեսված են հինգից ավելի տարիների համար, կեղտոտվ ում են երկրորդ տարում, ինչը ևս վկայում է գազի որակի մասին»,-ասաց Պիպոյանը։

 

«ՀայՌուսգազարդ»-ի գլխավոր տնօրենը, չհերքելով Պիպոյանի այն պնդումը, թե հնարավոր է գազին օդ խառնել, միևնույն ժամանակ նշեց, որ «ՀայՌուսգազարդ»-ը չունի նման հնարավորություններ և սարքավորումներ։ «Ներկա պայմաններում մենք չենք կարող օդ խառնել գազին։ Գազի մեջ ի սկզբանե կա թթվածին, սակայն թե ինչ քանակի, ցույց են տալիս լաբորատոր փորձաքննությունները։ Եթե եղածից շեղում լինի, մենք պատրաստ ենք պատասխան տալ»,-ասաց Հարությունյանը։

 

Հանրային խորհրդի անդամ, Աժ նախկին պատգամավոր Արշակ Սադոյանն առաջարկեց ստեղծել շրջիկ խմբեր, որոնք կստուգեն գազի որակը։ «Գազի կալորիականությունը ստուգելու լավագույն տարբերակն այն է, երբ չափում ես գազի ծախսը և ջերմաստիճանը՝ հաշվելով օգտակար գործողության գործակիցը»,-ասաց Սադոյանը։ Վարդան Հարությունյանը պատրաստակամություն հատնեց նման ձևով ևս փորձաքննություն կազմակերպել։ «Տվեք հասցեները և մենք կստուգենք գազի այրման պրոցեսը»,-ասաց Հարությունյանը։

 

ՀՀ Չափագրության ազգային ինստիտուտի տնօրեն Վահան Սահակյանը, փարատելով կալորիականության վերաբերյալ կասկածները, նշեց, որ Հայաստան ներկրվող գազը փորձաքննություն է անցնում նաև վրացական սահմանին։

 

Քննարկման սկզբում առաջարկված հանձնաժողովի ձևավորման շուրջ կողմերը ընդհանուր հայտարարի չեկան։

 

«ՀայՌուսգազարդ»-ն ունի ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից հավատարմագրված ստացիոնար և շարժական լաբորատորիաներ, որտեղ կանոնավոր կերպով կատարվում են բնական գազի որակական հատկանիշների ստուգումներ: Նման լաբորատորիաներ ունեն Հայաստանի խոշորագույն գազ սպառողները՝ Հրազդանի ՋԷԿ-ը, Երևանի ՋԷԿ-ը և «Արարատցեմենտ» գործարաը: Այսինքն, բացի «ՀայՌուսգազարդ»-ի լաբորատորիայից, Հայաստանում կա ևս երեք անկախ լաբորատորիա: