Tert.am-ի տեղեկություններով' այս գիշեր ինչ-որ մարդիկ տանիքից մտել են Կոմիտասի պողոտայում գտնվող «Երևան Սիթի» տոնավաճառ և կողոպտել մոտ 15 տաղավար:

 

Լուրեր.com-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի բաժնից նշեցին, որ ստացել են գողության ահազանգ և խումբն այս պահին աշխատում է այնտեղ: