Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը քննարկում է «Ոստիկանական պահպանության մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ սույն օրինագծի նպատակը ոստիկանական պահպանությունը' որպես պետական պահպանության ինքնուրույն տեսակ սահմանե լն է: «Օրինագիծը նպատակ ունի իրականացնել նաև ոստիկանական պահպանության եւ մասնավոր պահնորդության ոլորտների տարանջատումը, ինչպես նաեւ' ոստիկանական պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների եւ ռազմականացված ստորաբաժանումների իրավական դրության ամրագրումը»,- նշեց Օսիկյանը:
Նախագծի նպատակը ոստիկանական պահպանությունը ՀՀ օրենքով որպես պետական պահպանության ինքնուրույն տեսակ սահմանելն է, ոստիկանական պահպանության եւ մասնավոր պահնորդության ոլորտների տարանջատումը, ոստիկանական պահպանության ոլորտին առնչվող հարաբերությունների հստակ կանոնակարգումը, ինչպես նաեւ մասնավոր պահնորդական լիցենզավորված կազմակերպությունների' կայացման ներկայիս փուլից պատշաճ շուկայի ձեւավորմանը սահուն անցում կատարելուն նպաստելը:
Օսիկյանը տեղեկացրեց, որ օրենքի նախագծով սահմանվում է ոստիկանական պարտադիր պահպանության ենթակա օբյեկտների 5 խումբ' պետական մարմինների շենքեր եւ շինություններ, հույժ կարեւոր նշանակության օբյեկտներ, կարեւորագույն նշանակության օբյեկտներ, լիցենզավորման ենթակա գործունեության որոշ տեսակներով զբաղվող կազմակերպությունների գույք՝ զենքի, թմրամիջոցների, պրեկուրսորների շրջանառության ոլորտ, ռազմական նշանակության արտադրանքի ներմուծում, արտահանում, և քրեական դատավարությանը մասնակցող անձինք: «Ընդ որում, կարեւորագույն նշանակության օբյեկ տների եւ լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների գույքի պահպանությունն իրականացվելու է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն կնքվող գրավոր պայմանագրի հիման վրա, իսկ պահպանության ենթակա մյուս օբյեկտների պահպանությունն իրականացվելու է պետական բյուջեի միջոցների հաշվին»,- ասաց փոխոստիկանապետը:
Կարեւորագույն նշանակության օբյեկտների եւ լիցենզավորման ենթակա որոշակի գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների գույքի պահպանությունը ոստիկանության կողմից պարտադիր իրականացնելը պայմանավորված է նախ' հանրության առողջության եւ հասարակական անվտանգության պատշաճ ապահովման անհրաժեշտությամբ: Բացի այդ, նշված օբյեկտները պետության հսկողությունից ամբողջությամբ հանելը կարող է սպառնալ ՀՀ ազգային անվտանգության շահերին, նպաստել հանցագործությունների թվի աճին, մասնավորապես տեռորիստական ակտերի, ինչպես նաեւ պետության դեմ ուղղված այլ ծա նր հանցագործությունների կատարմանը:
Օսիկյանի խոսքով, օրինագծով սահմանվում է նաեւ, որ մինչեւ 2018 թվականը ոստիկանությունը պահպանություն կարող է իրականացնել նաեւ մասնավոր այլ ոլորտներում' հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս մասնավոր պահնորդական լիցենզավորված կազմակերպությունների գործունեությունը եւ դրա իրավական կարգավորման մեխանիզմները դեռեւս կայացման եւ անցումային փուլում են: Մինչեւ 2018 թվականը, մասնավոր պահնորդական համակարգի կայացմանը զուգահեռ, ՀՀ ոստիկանությունը աստիճանաբար կդադարեցնի մասնավոր հատվածում պահպանություն իրականացնելու գործառույթները եւ իր գործունեությունը կծավալի միայն ոստիկանական պահպանությանը ենթակա օրենքով նախատեսված ոլորտներում:
«Ոստիկանական պահպանության մասին» օրենքի նախագծով ՀՀ կառավարությանը լիազորություն է վերապահվում ընդունել պարտադիր պահպանության ենթակա օբյեկտների ցանկը եւ սահմանել այն չափորոշիչները, որոնցով ղեկավարվելու է կառավարությունը այդ օբյեկտները ցանկում ներառելու համար: