Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը միաձայն քվեարկությամբ ընտրվեց պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: Աբրահամ Մանուկյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և խոստացավ անել հնարավորը՝ հանձնաժողովի արդյունավետ աշխատանքի կազմակերպման և իրականացման համար:
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը շնորհավորեց նորանշանակ տեղակալին՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք:
Ավելի վաղ, Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը դիմում էր ներկայացրել պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի լիազորությունները վայր դնելու մասին: ԲՀԿ խմբակցությունը նրա փոխարեն առաջադրել էր Աբրահամ Մանուկյանի թեկնածությունը:
Աբրահամ Մանուկյանը 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: