Վրաստանի ԱԳ նախարարությունը «դատապարտել Է Ուկրաինայում ուժի կիրառման փաստերը» եւ «տագնապ Է հայտնել Կիեւում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների կապակցությամբ»: Այդ մասին ասված Է հանրապետության արտաքին քաղաքական գերատեսության հայտարարության մեջ: ԱԳՆ-ն «ցավակցություն Է հայտնում զոհվածների եւ տուժածների ընտանիքներին, որոնց թվում, ցավոք, կա նաեւ Վրաստանի քաղաքացի»:

 

Մինչդեռ, ինչպես պարզել են ուկրաինացի բժիշկները, Կիեւում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետեւանքով տուժածների թվում օտարերկրյա քաղաքացիներ չկան: Այդ մասին հաղորդել Է հանրապետության առողջապահության նախարարությունը: «Տուժածների թվում օտարերկրյա քաղաքացիներ չկան»,- ասված Է գերատեսչության հաղորդագրության մեջ:

 

Վրաստանի ԱԳ նախարարության հայտարարության մեջ ընդգծվում Է, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները «բնավ համատեղելի չեն ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ եվրոպական արժեքների հետ»:

 

Վրաստանի ԱԳՆ-ն համերաշխություն Է հայտնել Ուկրաինայի ժողովրդի հետ այս խիստ ծանր պահին եւ նշել, որ «Ուկրաինայում գոյություն ունեցող քաղաքական ճգնաժամի հաղթահարման միակ այլընտրանքը խաղաղ երկխոսությունն Է», հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: