Ռուսաստանը քննարկում է Ուկրաինայի հարավարևելյան շրջաններում ցուցարարների դեմ կիրառվող ճնշումներն «Աջ հատված» ծայրահեղական խմբավորման ներկայացուցիչների կողմից և կոչ է անում Արևմուտքին համոզել Կիևին գործել նեոնացիստներից անջատ: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության մեջ:

 

Բացի այդ, Ռուսաստանի ԱԳՆ-ն անհանգստացած է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Տուրչինովի հայտարարությամբ' երկրի արևելքում զանգվածային գործողություն իրականացնելու մասին:

 

«Ուկրաինայում դաշնայնացման կողմնակիցների դեմ ուժ, այդ թվում՝ բանակը, կիրառելու որոշումը ծայրահեղ վտանգավոր է: Մենք խստորեն դատապարտում ենք «Աջ հատված» ծայրահեղական խմբավորման ներկայացուցիչների կողմից Ուկրաինայի արևելյան շրջաններում տեղի ունեցող բախումների հետևանքով ցուցարարների և ակտիվիստների նկատմամբ բռնությունների կիրառումը»,-ասվում է զեկույցում: