3 հազար ամերիկացիներ 2013 թվականին կամավոր հրաժարվել են ԱՄՆ-ի քաղաքացիությունից, տեղեկացնում Է CNN հեռուստաալիքիը:
Հեռուստառեպորտաժում նշվում Է, որ ամերիկյան քաղաքացիությունից հրաժարվածների թիվը 2012 թվականի համեմատությամբ աճել Է ավելի քան երեք անգամ: Հեռուստաալիքի տնտեսական ծառայության փորձագետների տվյալներով՝ ամերիկյան քաղաքացիությունից հրաժարումների մեծ մասը կապված Է երկրում հարկման համակարգի խստացման հետ:
CNN-ի վերլուծաբաններն այն կարծիքին են, որ ապագայում ԱՄՆ-ի քաղաքացիությունից հրաժարվել ցանկացողների թվաքանակը միայն կավելանա, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: