ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Վահրամ Շահինյանի հրամանով՝ ծառայության պետի տեղակալ Արմեն Նադիրյանն իր դիմումի համաձայն, երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ, ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

 

Հատուկ քննչական ծառայության պետի մեկ այլ հրամանով հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ, արդարադատության 1-ին դասի խորհրդական Մուշեղ Բաբայանը նշանակվել է Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ:

 

ՄՈՒՇԵՂ ԱՎԵՏԻՔԻ ԲԱԲԱՅԱՆ

 

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ,

 

Արդարադատության 1-ին դասի խորհրդական

 

Ծնվել է 1975թ նոյեմբերի 22-ին Երևանում: Գերազանցության կարմիր դիպլոմով ավարտել է ՀՀ ՆԳ և ԱԱՆ բարձրագույն դպրոցի (ներկայումս' ՀՀ ոստիկանության ակադեմիա) իրավաբանական ֆակուլտետը:

 

Մասնագիտական գործունեությունը սկսել է 1993-ից Ոստիկանությունում:

 

1997-2000թ.թ.- ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության քննիչ:

 

2000-2005թ.թ.- ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության ավագ քննիչ:

 

2005-2007թ.թ.- ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության ֆինանսավարկային հանցագործությունների քննության բաժանմունքի պետ:

 

2007-2011թ.թ.- ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության պաշտոնեական և տնտեսական հանցագործությունների քննության բաժանմունքի պետ, այնուհետև' ՀՀ ոստիկանության ՀԿԳ քննության վարչության պետի տեղակալ:

 

2011թ. հոկտեմբեր- նոյեմբեր - ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության պետ:

 

2011-2013թ.թ. – ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ:

 

2013-2014թ.թ.- ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ:

 

1999թ. – Վերապատրաստում է անցել ԱՄՆ-ում' ալկոհոլի, ծխախոտի և պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի բյուրոյի ակադեմիայում:

 

2003թ.- Ուսումնառություն է անցել ոստիկանության աշխատակիցների որակավորման բարձրացման ՌԴ ՆԳՆ ինստիտուտում:

 

2008թ.- Ուսումնառություն է անցել մարդկանց առևտրի (թրաֆիկինգ) դեմ պայքարում իրավապահ մարմինների որակավորման բարձրացման Բելոռուսիայի հանրապետության ՆԳՆ ակադեմիայի միջազգային ուսումնական կենտրոնում:

 

Ամուսնացած է, ունի չորս երեխա:

 

ՀՀ Նախագահի 2013թ. նոյեմբերի 21-ի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով: