Մոսկվայի «Սպարտակը», ինչպես արդեն տեղեկացրել ենք, ուսումնամարզական հավաք է անցկացնում Իսպանիայում:

Մարբելյա քաղաքում ֆուտբոլիստներն իրենց առաջին մարզումն են անցկացրել:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանի և Արաս Օզբիլիսի մարզումները լուսանկարների տեսքով կարող եք դիտել ստորև:

Նշենք, որ Իսպանիայում մոսկովյան թիմի ֆուտբոլիստները երկու ստուգողական հանդիպում կանցկացնեն:

Փետրվարի 24-ին «Սպարտակը» կխաղա շվեդական «Յուրգորդենի» հետ, իսկ 28-ին Նորվեգիայի չեմպիոնի՝ «Ստրյոմսգոդսետի»: