Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Արաս Օզբիլիսը և Յուրա Մովսիսյանը «Սպարտակում» իրենց թիմակիցների և մարզչական կազմի հետ այցելել են գարեջրի գործարան:
Ինչպես տեղեկացնում է championat.com-ը, այցի շրջանակներում ֆուտբոլիստներին պատմել են գործարանի մասին, որին հաջորդել է գարեջրի համտեսումը: