Ուկրաինական ընդդիմությունն առաջարկել է օրենք ընդունել քրեական պատասխանատվությունից բողոքի ակցիաների մասնակիցներին ազատ արձակելու, ինչպես նաև հանրապետության նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին ազատելու մասին: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
«Մենք այսօր պետք է քվեարկենք ոչ թե համաներման մասին օրենքի, այլ քրեական պատասխանատվությունից բողոքի ակցիաների մասնակիցների ազատման շուրջ: Եվ մենք պնդում ենք Յուլյա Տիմոշենկոյի ազատումը»,-խորհրդարանական ամբիոնից ասել է «Բատկիվշչինա» խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը: