Խարկովի օդանավակայանում հերքել են տեղեկությունն այն մասին, որ Ուկրաինայի նախագահը Խարկով է ուղևորվել: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
«Նախագահական ինքնաթիռը մեզ մոտ վայրէջք չի կատարել»,-ասել է օդանավակայանի ներկայացուցիչը:
«Հայտնի չէ Յանուկովիչի գտնվելու վայրը: Այո, ես գիտեմ, որ տարբեր լուրեր են շրջանառվում այս հարցի շուրջ, բայց մենք ոչինչ չգիտենք»,-փետրվարի 22-ին հայտարարել է նախագահի ներկայացուցիչ, «Ռեգիոնների կուսակցության» անդամ Յուրի Միրոշնիչենկոն:
Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ Յանուկովիչը մեկնել է Խարկով՝ մասնակցելու երկրի հարավարևելյան մարզերի պատգամավորների նիստին: