Եվրամիությունը արժեքների վրա հիմնված կառույց է, որը բացառում է կոշտ ուժի կիրառումը: Սրան զուգահեռ Հայաստան-ԵՄ համագործակցության հարցում անվտանգության ոլորտն օրակարագային խնդիր է, եւ ԵՄ-ն այն խթանել է որպես համակողմանիության մաս: «ԵՄ-ն մեծապես հետաքրքրված է, որպեսզի քաղաքական եւ տնտեսական կայունություն ապահովվի տարածաշրջանում:
Եթե այս հայեցակետից դիտարկենք ԵԱՀԿ Մինսկի խմորի կողմից ԼՂ հակամարտության կարգավորումը, ապա, այո, հակամարտությունը խոչընդոտ է տարածաշրջանի զարգացման համար, եւ անկայունության ազդակ է:ԵՄ խնդրին ուղղված է լուծման մեխանիմզերին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնություններին աջակցելուն: Մադրիդյան սկզբունքների առնչությամբ ԵՄ-ն դրական վերաբերմունք է արտահայտել եւ Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղություն հաստատելու կոչեր արել: Սակայն ԵՄ-ն չունի այն դասական գաղափարախոսությունը, որ ապահովի ռազմական երաշխիքներ:Դա ԵՄ-ի էությունը չէ»,-ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Թրայան Հրիսթեան' ի պատասխան Աղվերանում ընթացող «Եվրամիությունը Հայաստանում» ակումբի քննարկման ժամանակ հնչած հարցի, թե արդյոք Արեւելյան գործընկերության շրջանակներում քննարկվել է ղարաբաղյան հակամարտության հարցը' հաշվի առնելով, որ Հայաստանն ազգային անվտանգության խնդիր ունի եւ Ռուսաստանը զենք է տրամադրում Հայաստանին' տարածաշրջանում կայունություն ապահովելու համար:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ գործընթացը սկսվեց 1994-ին Բիշկեքում կնքված զինդադարից: Հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ: Ներկայում բանակցություններն ընթանում են 2007թ. նոյեմբերին համանախագահների կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա: Հայաստանը հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով:
Ադրբեջանի փորձերը ուժի սպառնալիքով կորզելու միակողմանի զիջումներ ոչ միայն ի սկզբանե դատապար տված են ձախողման, այլեւ շարունակում են մնալ փոխզիջումային տարբերակով խնդրի կարգավորման հիմնական խոչընդոտը: Լեռնային Ղարաբաղն ապագա չունի Ադրբեջանի կազմում, եւ, ինչպիսին էլ լինի լուծումը, այն պետք է բխի հենց Ղարաբաղի ժողովրդի կամքից: Դա է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի առանցքը: Ադրբեջանը չունի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնությունների ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական եւ ո՛չ էլ բարոյական հիմքեր: