armsport.am«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան կարծում է, որ թիմը չպետք է հանձնվի' Պրիմերայի 25-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադից» կրած պարտությունից (1:3) հետո:
Իսպանացու խոսքով, Սան Սեբաստիանում «կապտանռնագույնների» խաղը չստացվեց:
«Ամբոողջ խաղի ընթացքում մեզ անհարամար էինք զգում: Առաջնության ավարտին դեռ երկար ժամանակ կա և մենք պետք է ի չիք դարձնենք «Ռեալի» երեք միավորանոց առավելությունը: Մենք բոլոր առումներով վատ հանդիպում անցկացրեցինք, այդ պատճառով այն պետք է մոռանանք, թերթենք այս էջը:
Ներողություն եմ խնդրում նման պարտության համար: Մեր յուրաքանչյուր մրցավեճը պետք է նման լինի վերջինին: Այս անգամ չկարողացանք դա ցույց տալ և ահա արդյունքը: Չի կարելի նման պարտությունից հետո հանձնվել: Պետք է փոխենք իրավիճակը»,- ասել է Ինյեստան: