Ուկրաինայի ՆԳՆ նոր ղեկավար Արսեն Ավակովն որոշում է կայացրել, որ երկրում փետրվարի 19-ի բողոքի ակցիայի ընթացքում բոլոր ձերբակալվածներին բաց կթողնեն: Այս մասին Արսեն Ավակովը հայտնել է Facebook սոցկայքի իր էջում։ Ընդհանուր առմամբ, ոստիկանությունից ազատ կարձակվի 64 մարդ, գրում է Lenta.ru-ն։

 

Ավակովը նշել է, որ ինքը ծառայողական հետաքաննություններ է նշանակել, որոնց ընթացքում կստուգվի նախարարության և շրջանային վարչությունների աշխատակիցների գործունեությունը վերջին բողոքի ակցիաների ընթացքում։