Ուկրաինայի Գերագույն ռադան երկրի գլխավոր դատախազի պաշտոնում նշանակել է «Սվոբոդա» կուսակցության ներկայացուցիչ Օլեգ Մախնիցկին: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը:

 

Որոշմանը կողմ է քվեարկել 312 պատգամավոր:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն ռադան անվստահություն է հայտնել գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկային և նրան պաշտոնանկ արել։

 

247 պատգամավոր «կողմ» էր քվեարկել այս որոշմանը։