Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ուկրաինային «ՆԱՏՕ-ի կազմից դուրս ԱՄՆ-ի գլխավոր դաշնակցի կարգավիճակ» ստանալը կուժեղացնի նրա ազգային անվտանգությունը: Ասյ մասին հայտնել նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Չալին։
Ըստ նրա՝ խոսքն ամերիկյան օրենսդրական նախագծի մասին է, որի տրամադրումն Ուկրաինային ՆԱՏՕ-ից դուրս՝ ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցը դառնալու հատուկ կարգավիճակ կշնորհի:
«Եթե նման բան լինի, ապա առաջընթած կլինի, քանի որ միջուկային գերտերությունը մեզ առանց հստակ սահմանափակումների կտա այն, ինչ անհրաժեշտ է»,-ասել է նա:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, որ Կիևը կարող է դիմել Վաշինգտոնին՝ խնդրելով, որ իրեն ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի գլխավոր դաշնակցի կարգավիճակ շնորհել: