Արարատի մարզի Զոդ գյուղում փետրվարի 25-ին' ժամը 08.20-ին, քաղաքացի է ընկել փոսը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրշեջ-փրկարարները մոտ 5 մ խորությամբ փոսից դուրս են բերել 1971թ. ծնված Մ. Պ.-ին, ով հոսպիտալացվել է Արարատ քաղաքի ԲԿ: Բժիկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: