Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիային դատապարտող հերթական որոշումն է կայացրել: Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, դատարանը Թուրքիային մեղավոր է ճանաչել 2004 թվականի նոյեմբերի 21-ին Մարդինում տեղի ունեցած բախման ժամանակ սպանված Ահմեթ Քայմազի և նրա 12-ամյա որդու գործով:
ՄԻԵԴ-ը դատապարտել է Թուրքիային' մարդու կյանքի իրավունքը խախտելու հիմնավորմամբ: Դատարանն Անկարային պարտավորեցրել է վճարել 70 հազար եվրո նյութական, 70 հազար եվրո բարոյական փոխհատուցում և ևս 3 հազար եվրո դատական ծախսերը հոգալու համար: