msy.amԵրեկ ուշ երեկոյան Բուլղարիայից Երևան վերադարձան հայ ըմբիշները, որոնք փետրվարի 20-23-ը մասնակցում էին Բուլղարիայի Սամոկով քաղաքում անցկացված հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտերի Գրան Պրի միջազգային մրցաշարին: Յուրաքանչյուր մրցաձևում մեր հանրապետությունը ներկայացնում էր 8 – ական մարզիկ: Եռօրյա համառ պայքարում տարբեր քաշային կարգերում հունա-հռոմեական ըմբշամարտում անպարտելի էին Արամ Ջուլֆալակյանը (66կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) և Արթուր Ալեքսանյանը (98 կգ): Երկրորդ տեղը գրավեց Կարեն Ասլանյանը՝ 59 կգ քաշային կարգում: Երրորդ տեղերը գրավեցին' Կարապետ Չալյանը (74 կգ) և Մաքսիմ Մանուկյանը (85 կգ):
Ազատ ոճի ըմբշամարտից երրորդ տեղը գրավեց 125 կգ քաշային Անդրանիկ Գալստյանը:Ցավոք, աշխարհի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը մեկ հաղթանակից հետո վնասվածքի պատճառով չի կարողացել շարունակել մրցապայքարը:
Հունահռոմեական ոճի մարզիկների մեր պատվիրակությունը գլխավորում էր օլիմպիական չեմպիոն ՀՀ վաստակավոր և գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, իսկ ազատ ոճինը' ՀՀ վաստակավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանը:
Այս մրզաշարը մեր մարզիկների համար յուրահատուկ ստուգատես էր Եվրոպայի մեծահասակների առաջնությանը նախապատրաստվելիս: Հիշեցնենք, որ այն կկայանա ապրիլի 1-6-ը Ֆինլանդիայում: