Վրաստանի խորհրդային օկուպացման օրվա կապակցությամբ Թբիլիսիում եւ Քութայիսում խորհրդարանի նախկին եւ նոր շենքերի վրա իջեցված են պետական դրոշները: Այս մասին հայտնում է «Գրուզիա Online»-ին:
Միջոցառումն անցկացվում Է Օկուպացման շաբաթի շրջանակներում, որի ընթացքում Քութայիսում խորհրդարանի շենքում տեղի Է ունեցել լուսանկարների ցուցահանդես, որտեղ ցուցադրվել են խորհրդային ռեժիմի կողմից Վրաստանի բռնազավթումն արտացոլող լուսանկարներ:
Օկուպացման շաբաթը կավարտվի փետրվարի 25-ին Թբիլիսիում խորհրդարանի նախկին շենքում անցկացվելիք միջոցառմամբ:
Փետրվարի 25-ին Վրաստանում նշում են Խորհրդային օկուպացման օրը: Այն նվիրված Է Կարմիր բանակի զորքերի ներխուժմանը Թբիլիսի: Փետրվարի 25-ը Խորհրդային օկուպացման օր հայտարարելու որոշումը վրացական խորհրդարանն ընդունել Է 2011 թվականին: