Գերագույն ռադայի խոսնակ, Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովն ստանձնել Է հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունները: Այդ մասին ասված Է պետության ղեկավարի պաշտոնակատարի հրամանագրում:

 

«Ուկրաինայի Սահմանադրության 106 հոդվածի առաջին մասի 17-րդ կետին եւ 112 հոդվածին համապատասխան՝ ստանձնում եմ Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունները»,- նշվում Է փաստաթղթում, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: