Ռուսաստանցի քաղաքագետ Լեոնիդ Սավինը հայտարարել է, թե Թուրքիան լավ է հասկանում, որ ԱՄՆ թիրախում գտնվող հերթական երկիրն է: Նա ասել է, որ Թուրքիան աշխատում է դուրս գալ Եվրամիության եւ ԱՄՆ-ի քաղաքականությունից:

 

«Թուրքիան լավ է հասկանում, որ ինքն ԱՄՆ-ի թիրախում գտնվող հերթական երկիրն է: Ուկրաինայի նման այդ երկրն էլ է անկայունության մատնվելու: Սիրիայի կառավարության դեմ կռվող մարտիկներին Թուրքիայի վարչապետ Թայիբ Էրդողանի աջակցությունը, ինչպես նաեւ քրդական հարցը «Դամոկլյան սրի» պես կախված են նրա գլխին: Իսկ արդի իսլամի գաղափարախոս Ֆեթուլլահ Գյուլենի' Էրդողանի եւ նրա գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության դեմ արած հայտարարություններն ամբողջովին խառնել են հարցերը: Դրան զուգահեռ էլ Ռուսաստանից Թուրքիայի կախվածությունը մեծ է, եւ ԵՄ հետ հարաբերությունները լավ չեն: Եթե ուշադրություն դարձնենք Թուրքիայի քաղաքական գործիչների' դեպի Արեւելք առաջ ընթանալու հետ կապված ելույթներին, ապա կտեսնենք, որ նրանք եւս ատում են Եվրոպական միության էքսպանսիան: Այդ ատելությունը կարող են տեսնել Վաշինգտոնի հետ ԵՄ-ի կողմից կյանքի կոչվող ուկրաինական քաղաքականության մեջ», -ասել է ռուս քաղաքագետը:

 

Որոշ ժամանակ առաջ արեւմտյան մամուլը եւս լուրեր էր տարածել Ուկրաինայից հետո թիրախում Թուրքիան որպես հիմնական երկիր լինելու մասին: