Մերկասառույցի հետևանքով Դիլիջանի ոլորաններում փետրվարի 27-ին' ժամը 02.57-ին, խցանվել են մի շարք ավտոմեքենաներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել մարդատար ավտոբուսը (վարորդ' Ա.Բ.) և «Ավիաջեդ» կազմակերպությանը պատկանող բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Գ.):