ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը տեղյակ չէ, թե ինչու Լևոն Տեր-Պետրոսյանը չի ընդունել Մարտի մեկի հանձնաժողովի կողմից հրավերը և ներկայացել հարցաքննությանը: Այս մասին այսօր, Ազգային ժողովում' լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց ինքը՝ Ջհանգիրյանը:
«Ինչքան հասկացա, ոչ թե հանձնաժողովի նիստերին մասնակցելու հրավերի մասին է, այլ ժամանակավոր հանձնաժողովի' Կոնգրես դաշինքից մասնակից ունենալու խնդիրն է վերաբերում։ Այն ժամանակ Կոնգրեսն, այո, չի ներկայացրել թեկնածու մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին»,-ասաց նա։
Դիտարկմանը, որ նաև Լևոն Տեր-Պետրոսյանն է հրաժարվել, Ջհանգիրյանը պատասխանեց. «Գուցե այդ պահը բաց եմ թողել, որովհետև այդ ժամանակ գտնվել եմ հայտնի վայրերում, ինձ թվում է' հարգելի պատճառներով, գոնե բացակայության ու տեղյակ չեմ, բայց տեղյակ էլ չեմ, որ գնացել են նաև մյուս նախագահները՝ երկրորդ, երրորդ։ Կարծում եմ այդ դեպքում հրավերը խիստ խտրական է, և նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ճիշտ է վարվել չընդունելով այդ հրավերը»։