ՀՀ Ազգային ժողովն սկսել է մարտի 1-ի դեպքերի ուսունասիրության ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագծի քննարկումը, որը ներկայացրել է ՀԱԿ խմբակցությունը: Հիմական զեկուցող, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ հանձնաժողովի ստեղծումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2008թ. մարտի 1-ի արյունալի դեպքերից հետո սպանության ոչ մի դեպք չի բացահայտվել, չեն բացահայտվել մարմնական վնասվածÖ „ հասցնելու հարյուրավոր դեպքեր: «Ավելին, նույնիսկ կան տուժածներ, ովքեր քրեական գործով որպես տուժած ընդգրկված չեն, իսկ տուժած անձինք մինչ այսօր փոխհատուցում չեն ստացել»,-նշեց նա:

 

Գագիկ Ջհանգիրյանն ընդգծեց, որ մարտի 1-ի դեպքերից հետո ացնել է արդեն 6 տարի, սակայն գործը տեղից չի շարժվել այս տարիների ընթացքում: Նա հիշեցրեց, որ մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելու նախագիծ ՀԱԿ խմբակցությունը ներկայացրել է նաև 2012թ.-ին, որը հետագայում մերժվել է քաղաքական մեծամասնության կողմից: Նրա խոսքով՝ այդ մերժումից հետո փոխվել է հատուկ քննչական ծառայության պետը, ինչպես նաև գլխավոր դատախազը, սակայն մարտի 1-ի դեպքերի քննման հարցում որևէ դրական տեղաշարժ չի նկատվում:

 

ՀԱԿ պատգամավորը նշեց, որ հանձնաժողովի նպատակն է լինելու ուսումնասիրել 2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության, ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության եւ օրինականության հարցը:

 

Ավելի վաղ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վերահաստատել էր իր պատրաստակամությունը մարտի 1-ի հարցով հանձնաժողով ստեղծելու գործում: