Մարտի 1-ին' ժամը 11:22-ին տեղեկություն է ստացվել, որ «Իվանի ձոր» կոչվող հանդամասում հայտնաբերվել է աղջկա դի, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները մոտ 25 մ խորությամբ ձորակից դուրս են բերել 1995 թ. ծնված Ս. Ք.-ի դին: