armsport.amԱնգլիական «Նյուքասլը» թիմի գլխավոր մարզիչ Ալան Պարդյուին տուգանել է 100 հազար ֆունտով և պաշտոնապես նկատողություն է հայտարարել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
52-ամյա մասնագետը պատժվել է Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի «Հալ Սիթիի» հետ մրցավեճում մրցակցի կիսապաշտպան Դևիդ Միլերին գլխով հարվածելու համար:
Այդ արարքի համար Պարդյուն հեռացվել էր խաղադաշտից և մրցավեճի ընթացքին հետևել տրիբունայից:
Նշենք, որ այդ միջադեպի վերաբերյալ իր առանձին հետաքննությունը կանցկացնի նաև Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան: