Ռուսական «Վիրաժ» ֆուտզալի ակումբի խաղացող մարզիչ Սարհան Միկայիլովին 2 տարով արգելվել է զբաղվել ֆուտբոլային ցանկացած գործունեությամբ:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի ֆուտբոլի միության կարգապահական կոմիտեի ղեկավար Արթուր Գրիգորյանցը:
Միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի բարձրագույն լիգայի առաջնությունում «Կուրգան»-«Վիրաժ» հանդիպմանը: Մարզիկին դուր չի եկել մրցավարի՝ խաղային դրվագներից մեկում կայացրած որոշումը, ինչի համար հարվածել է նրան:
Ադրբեջանի հավաքականի նախկին խաղացողը տուգանվել է նաև 50 հազար ռուբլիով: