«Դայվո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մարտի 2-ին' ժամը 00.50-ին, Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 70 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն: